Հայաստանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 10-ին Օսիպյանի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում էլ նախագահը նշանակել է Արթուր Վանեցյանին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արթուր ՎԱՆԵՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: