Չունեինք այն ամուր տանիքը, որը կնպաստեր մեր ազգային մշակույթի զարգացմանը, մեր գաղափարականության հզորացմանը, հողին, հայրենիքին ավելի ամուր կապված լինելը և այլն: Եվ մենք գտնվեցինք խորթ, օտար տիրապետությունների տակ: Եվ այդ շրջանը, ըստ էության կորուստներով էր լի, օրինակ՝ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայ ժողովրդի հենց նաև պետականության բացակայությամբ էր պայմանավորված, որովհետև մենք չունեինք հայկական բանակ, որը կկանգներ, կփրկեր հայ ժողովրդին:

Եվ ցեղասպանությունը նաև հետևանք է պետություն չունենալու: Եվ այս առումով առաջին հանրապետությունը, ցեղասպանությունից ընդամենը երեք տարի հետո հռչակվելով, ուղղեց մեր կորացած մեջքը: Ճիշտ է, այն կարճ գոյատևեց, բայց գոյատևման 2.5 տարիների ընթացքում ձևակերպվեցին կարևոր արժեքներ, դրվեցին կարևոր հիմքեր հետագայի խորհրդային և առավել ևս այսօրվա Հայաստանի երրորդ հանրապետության համար:

Մանրամասները տեսանյութում.