Ալյասկայի արեւմտյան ափին ՀՕՊ ճանաչման գոտում ամերիկյան F-22 կործանիչներն իրականացրել են ռուսական երկու Տու-95 ռմբակոծիչների որսում: Այս մասին հայտնում է The Washington Free Beacon-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Սքոթ Միլլերին:

«NORAD-ի երկու F-22 կործանիչներ որսել եւ նույնականացրել են ռուսական երկու Տու-95 ռմբակոծիչներ, որոնք թռչել են Ալյասկայի արեւմտյան ափի մոտ Ալեուտյան կղզիներից հյուսիս ՀՕՊ նույնականացման գոտում»,- հայտարարել է ամերիկացի զինվորականը:

Միլլերը նշել է, որ ռուսական երկու Տու-95-երը մտել են NORAD-ի 200-մղոնանոց (320 կմ) պատասխանատվության գոտի՝ Բերինգի ծովի երկնքում: Այնուհետեւ ամերիկյան օդանավերը հետեւել են նրանց, մինչեւ չեն լքել ՀՕՊ ճանաչման գոտին:

Ամերիկյան հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ ռմբակոծիչները չեն հատել ԱՄՆ եւ Կանադայի օդային սահմանները, թռել են միայն միջազգային ջրերի վրայով եւ չեն խախտել միջազգային համաձայնագրերը: