Հասկանալի է, որ անակնկալ էր իմ նշանակումը, ինչպեսեւ կառավարության նորանշանակ մի շարք անդամների նշանակումը: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ նախարարի կարգավիճակով աշխատանքի եկող Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Անակնկալ էր նաեւ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցած մարտի 31-ից հետո, որը ենթադրում էր տրամաբանական շարունակություն արդեն կառավարությունում»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ իր նշանակումը եղել է շաբաթ օրը՝ մայիսի 12-ին, ժամը երեկոյան 6-ից հետո. «Երեկ վարչապետի հետ հանդիպումից հետո եկա նախարարություն, ուզում էի անպայման հանդիպել աշխատակիցների հետ, բայց նախարարությունը փակ էր, հասկանալի է՝ կիրակի էր»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է մշակույթի նախարար: