Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքի իր գրում է.

- Այսօր պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։
Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։

Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն։