ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գրավոր հարցապնդում է հղել՝ տեղականալու համար, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարաների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը:

Նա իր դիմումում նշել է, որ մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացիներ ծեծի են ենթարկվել, որի հետեւանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

«Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երեւանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա:Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը»,-գրել է Լենա Նազարյանը: