«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ ար­վեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգոր­ծության:

Մասնավորապես՝ ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչ­ների հանձնարարականները:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստի­կաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել՝ փոխարենը տե­ղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել:

Հիմա, փաստորեն, այդ վիճա­կը գնալով ավելի է խորացել՝ արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում