ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց: Նրանք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պահանջում են աշխատավարձերի ժամանակին վճարում, ինչպես նաեւ աշխատավարձերի բարձրացում, քանի որ շատ ցածր աշխատավարձով են աշխատում՝ 60-80 հազար դրամ:

Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ:

Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանը իջել է ներքեւ, փորձել համոզել, որ հեռանան գործարանի դիմացից, սակայն ապարդյուն: