Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրված է 5 հարց:

Օրակարգում է, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը, 2017թվականի ընթացքում ՀՀ իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը: