Lragir.am-ը գրում է.

Սոչիում ԵՏՄ գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինի ավանդական ելույթի ժամանակ, ով ամենայն լրջությամբ խոսում էր միության ձեռքբերումների եւ հետագա ինտեգրացիայի մասին, «հավերժ» նախագահները նստած էին ավանդական քարացած դեմքերով:
Տեսանյութը սկզբում լուսանկարի էր նման, բայց հետո տեսախցիկը շրջվեց հայկական պատվիրակության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմ: Նիկոլ Փաշինյանը հանգիստ չէր կարողանում նստել, ժպտում էր կամ Պուտինի ասածի կամ էլ Նազարբաեւի ու Լուկաշենկոյի խիստ հայացքների ֆոնին: Նիկոլ Փաշինյանը երեւի շատ էր ուզում լայվ մտնել:
Տիգրան Ավինյանը նույնպես չէր կարողանում հանգիստ նստել եւ սկսեց տանջել գրիչը, շուռումուռ գալ՝ իր վրա հրավիրելով խիստ աչքերի ուշադրությունը:
Ի՞նչ էին մտածում սեղանի շուրջ նստած եվրասիական իշխանները: Որ իրենց ժամանակն ավարտվու՞մ է, եւ փոխարինելու են գալիս հեղափոխական լրագրողները, որոնք կարող են երգով ու պարով իշխանություն փոխել: Թե՞ նոստալգիայով Սերժ Սարգսյանին էին հիշել:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am