ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր՝ մայիսի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս պահին գործարանի տնօրինությունը բանակցում է աշխատողների հետ: Տնօրինությունն առաջարկել է փակել գործարանի որոշ բլոկներ եւ դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը, սակայն աշխատողները չեն համաձայնում: Բանակցությունները շարունակվում են:

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ ծառուկյանը խոստացել էր, որ մայիսի 25-ին կհանդիպի աշխատակիցների հետ, սակայն նրանք ավելի շուտ են հանդիպում պահանջում: