Երեկ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի երկարամյա քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն էլ շուտով նոր խոսնակ կունենա։

hraparak.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնին կնշանակվի Լուսի Քոչարյանը, ով շատերին հայտնի է իր անկաշկանդ գրառումներով, մամուլի էջերում սեքսի մասին իր բազմաթիվ հրապարակումներով։ Նա Հանրային ռադիոյի եթերում առողջապահության մասին հաղորդում է վարում։

«Դատելով Լուսիի ֆեյսբուքյան վերջին գրառումներից՝նորանշանակ նախարարը և նա մտերիմ են, քանի որ վերջինս պաշտպանում էր Արսեն Թորոսյանին՝ ժամանակին Ֆեյսբուքում արած գրառումների համար»։

 Նյութի աղբյուրը՝ Hraparak.am