ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությունն այսօր՝ մայիսի 17-ին, իր առաջին նիստն է անցկացնում:

Նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնցից 3-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ կատռավարությունն այս կազմով առաջին անգամ է նիստ անցկացնում: Կառավարության նախորդ նիստը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն կառավարության անդամները նախորդ կառավարության անդամ, նախարարի պաշտոնակատարներ էին:

Նոր կառավարությունը ձեւավորվել է մայիսի 12-ին, երբ նշանակվեցին բոլոր նախարարները: