Արագաչափերը և տեսանկարահանող սարքերը իրականում շատ են պետք մեր քաղաքին, դրանց կասեցումը շատ դժվարությունների կհանգեցնի։ Այլ հարց է, որ քննարկվի ու մեղմացվի տուգանքները ու որոշ դեպքերում նույնիսկ ներվի, բայց դրանց աշխատանքը կասեցնելը ահավոր դաժան հետևանքների է հանգեցնելու։

Արդեն փորձը ունենք, որ ժողովուրդը շատ շուտ ոգևորվում է իշխանության մեղմ պահվածքից, հիմա պատկերացրեք, որ իմանան այլևս տեսախցիկ ու արագաչափ չի նկարելու ինչեր կտեսնենք փողոցներում։

Հա, մեկել պետք է կրկին խիստ տուգանք սահմանել փողոցը սխալ և անթույլատրելի վայրով անցնողների համար։ Մենք օրենքի երկիր ենք ցանկանում ոչ թե հակաօրինական, հանցագործ պետություն։

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան