ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց անուններ
Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանը նշել է, որ այդ մարդիկ հարստացել են պետությունից գողություն անելով:
ԱԱԾ ղեկավարի խոսքով, Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել:
Նրա խոսքով, պետք է այնպես արվի, որ այդ մարդիկ վերադարձնեն գողացած գումարները: