ՀՀ վճռաբեկ դատարանի շենքի դիմաց մայիսի 21-ին մեկնարկեց բողոքի ակցիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով բողոքը:

Նրանք իրենց բողոքի ակցիան սկսել էին դեռ մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ, այնուհետև նրանք երթով շարժվել էին դեպի ՀՀ վճռաբեկ դատարանի շենք:

Ակտիվիստների հետ հանդիպել էր ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը և նշել, որ հստակ ժամկետ չեն կարող սահմանել, որովհետև դա կախված է գործի բարդությունից: Նրա խոսքով` սույն գործով բողոքը մուտքագրվել էր ապրիլի 17-ին և եռամսյա ժամկետում որոշում պետք է կայացվի:

Ակտիվիստները հայտարարեցին, որ յուրաքանչյուր աշխատանքային օր գալու են և տեղեկանան, թե գործը ինչ փուլում է: