ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Մասնավորապես, ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի մարզային վարչության պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Երեւանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Նշենք, որ Երեւանի փոխոստիկանապետի պաշտոնը 2012-2018 թթ. զբաղեցրել է Վալերիյ Օսիպյանը: