«Փաստ» թերթը գրում է.«Իշխանափոխությունից անմիջապես հետո հանրապետական ոչ անհայտ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից: Նախ՝ նա մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա:
Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորաբար Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ: Հավաստի տեղեկությունների համաձայն, Շմայսը ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերից մեկից գումար է խնդրել՝ ԱՄՆ հեռանալու համար: Թե ինչ պատասխան է ստացել, դեռևս անհայտ է: