ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան ԱԱԾ պետի հայտարարության մասին հարցի հորդորում է սպասել բացահայտումներին: ԱԱԾ պետը հայտարարել էր, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր սխեմաների բացահայտումներ, թե ինչպես են տարբեր անձինք 350 տարբեր քաղաքացիների անունով բացել ընկերություններ ու հարստացել պետության եւ հանրության հաշվին:
Թե քանիսն են այդ անձինք, որոնք օգտագործել են այն 350-ին, ԱԱԾ պետը չէր ասել: Բայց, ասվածն արդեն իսկ աննախադեպ է, որովհետեւ հանրայնորեն խոստացվում է բացահայտել շատ կոնկրետ սխեմա: Ընդ որում, դա աննախադեպ է ոչ միայն իբրեւ հայտարարություն-խոստում, որի առաջ հեղինակն այլեւս պատասխանատու է կոնկրետ գործով:
Հայտարարությունն աննախադեպ է նաեւ նրանով, որ ԱԱԾ պետը կամա թե ակամա փաստորեն «ժամանակ» է տալիս նրանց, ովքեր բացահայտվելու են: Հանրությանը չի ասվում, թե նրանք ովքեր են, բայց ովքեր օգտագործել են այն 350-ին, անկասկած գիտեն, որ ԱԱԾ-ն գիտե այդ մասին:
Հետեւաբար հետաքրքիր է դառնում, թե ինչու՞ է տրվում այդ «ժամանակը»: Նրանք «փախչելու» տեղ չունեն այլեւս եւ դա՞ է պատճառը, որ ԱԱԾ պետը շատ հանգիստ ու վստահ հայտարարում է առաջիկա օրերից սկսվող բացահայտումների մասին, թե՞ հրապարակային հայտարարության ներքո կա զուգահեռ այլ գործընթաց, գործընթացի բնականաբար ոչ հրապարակային մաս, որտեղ գուցե առկա է որոշակի բազմաշերտ իրողություն, եւ հրապարակային հայտարարությունը ուներ հենց այդ բազմաշերտ իրողություններում ԱԱԾ կամ ավելի լայն՝ քաղաքական նոր ղեկավարության դիրքերն ամրացնելու նպատակ:
Ուշագրավ է այն, որ ԱԱԾ պետը հայտարարել էր, թե գործընթացը կամ բացահայտումները կսկսեն մի քանի օրից, երբ ինքը կմեկնի Ռուսաստան ու կվերադառնա: Ռուսաստան մեկնելը նա անմիջականորեն չէր կապել իր հայտարարած բացահայտումների խնդրին: Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ Սանկտ-Պետերբուրգ մեկնում է հակահետախուզությունների ղեկավարների հավաքին մասնակցելու համար:
Այսինքն, խոսքը կարծես թե պլանավորված միջոցառման մասին է, ուր նա մեկնում է ի պաշտոնե:
Բայց բոլոր դեպքերում ուշագրավ է, որ բացահայտումների «մեկնակետ» դիտարկվում է Ռուսաստանի այցին հաջորդող օրը: Իհարկե պարզունակ է մտածել, թե խնդիրը այդ բացահայտումների համար Ռուսաստանի հավանությունը ստանալն է: Այդպիսի խնդիր լինելու դեպքում նաեւ հրապարակային հայտարարությունը կարվեր Ռուսաստան այցից հետո:
Ըստ ամենայնի խնդիրն առնչվում է մասշտաբների վերջնական հստակեցմանն ու «սլաքների ճշգրտմանը», որովհետեւ կասկած չկա, որ կոռուպցիոն սխեմաները չէին կարող սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում: Այն բավական փոքր է եւ ըստ այդմ բավական բարդ կլիներ թաքցնել կամ կորցնել հետքը միայն Հայաստանի տարածքում:
Իսկ դրանից դուրս մասշտաբներում Հայաստանի անվտանգության կառույցներն ու հատուկ ծառայությունները հասկանալիորեն ունեն «հասանելիության» խնդիր բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Այդ խնդիրը չունեն եզակի պետությունների հատուկ ծառայություններ, եւ այդ իմաստով խիստ հատկանշական է ոչ միայն Ռուսաստան այցի հանգամանքը, այլ նաեւ ԱԱԾ պետի պարզաբանումը ԱՄՆ հետաքննական խմբի ժամանման հետ կապված, որի վերաբերյալ հրապարակումներ էին եղել հայկական մամուլում:
ԱԱԾ պետը չի հաստատել այդ տեղեկությունը, սակայն հետաքրքիրն էլ հենց այդ է, որ այն հերքվում է միայն բազմաթիվ օրեր անց, եւ միայն անսպասելի «բացահայտումների» խոստմանը «զուգահեռ», ինչը թողնում է տպավորություն, որ ամերիկյան հետաքննական խումբը «արել է իր գործը»՝ դարձյալ բուն, թե պատկերավոր իմաստով, ու այն կարող է «հեռանալ»:
Այդպիսով, փաստացի ստացվում է, որ ԱՄՆ ու Ռուսաստանը «արել են իրենց գործը», եւ ԱԱԾ պետն ըստ երեւույթն «ժամանակ» է տվել որոշ մարդկանց գիտակցելու, թե ինչ մասշտաբում է խնդիրը եւ որքան է անիմաստ դիմադրության մասին մտածելը:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)