Ելք խմբակցության ղեկավարի թեկնածուն Լենա Նազարյանն է, այսօր լրագրողներին ասաց խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»:

Նա անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների մասին հարցին, ասաց, որ ՀՀԿ-ից շատ մարդիկ կան, ովքեր հնարավորինս շուտ ուզում են գնալ արտահերթ ընտրությունների:

"Մեր նպատակն է մաքսիմալ արագ գնալ ընտրությունների, և մենք շարժվելու ենք ըստ օրվա պահանջի ու թելադրանքի",- ասաց նա:

Անդրադառնալով, որ տեղեկություններին, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին հորդորել է մի քանի ամիս սպասել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա ծիծաղելի է: Նա նշեց, որ երբ հեռանում էր ՀՀՇ-ն, այն ժամանակ էլ նման հորդորներ կային: Դա, պատգամավորի խոսքով, ինքնախաբեություն է, այլևս վերադարձ անցյալին չի կարող լինել: