Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին կայանալիք Վերջին զանգի արարողությանը չի մասնակի, Փարիզում կրթության նախարարների գագաթնաժողովին է մասնակցում։

Նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերով է շնորհավորել շրջանավարտներին, մաղթել լավ անցկացնել միջոցառումը։

Նա նաեւ կոչ է արել շատ չխմել, մեքենաները լավ վարել։ «Ձեր կյանքի կարեւոր փուլում եք ավարտում դպրոցը, երբ Հայաստանում լուրջ փոփոխություններ են լինում։ Դուք ապագայի մեր պաշտոնյաներն են, նախարարներն եք, տարբեր մասնագետներն եք»,- ասել է Հարությունյանը։