«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով իրավապահ համակարգը հայտնվել է լուրջ խնդրի առաջ:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատախազության աշխատակիցներից շատերը չեն կարողացել աշխատավայր մտնել, իսկ ովքեր եղել են շենքում, չեն կարողացել դուրս գալ: Անգամ Երևանի վարչական շրջանների և մարզերի դատախազները չեն կարողացել հաշվետվությունների և քննարկումների համար ներկայանալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Բանը հասել է նրան, որ դատախազությունից դիմել են ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, սակայն ապարդյուն:

Մեր հարցմանն ի պատասխան` դատախազությունից հայտնեցին, որ թեև փորձեր արվել են խոչընդոտելու դատախազության գործունեությանը, աշխատակիցների տեղաշարժին, սակայն «ինչպես աշխատակիցների, այնպես էլ դատախազների համար ելումուտը ՀՀ գլխավոր դատախազություն ապահովվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական պահպանությունն իրականացնող ոստիկանների կողմից»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: