«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում, ըստ որի մինչև 2018թ. հունվարի 1-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական տուգանքի վճարումից:

Կառավարությունը այս փոփոխությունը բացատրում է երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններով, որի պատճառով վարչական ակտերի հասցեատերերը չեն կարողացել վճարել դրանք:

Մեր տեղեկություններով՝ խոսքը 13 մլրդ դրամ զիջման մասին է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: