Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մովսես Հակոբյանը կազատվի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
«Դիմել եմ ՀՀ նախագահին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, պաշտոնից ազատելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Այօր մինչև օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի պաշտոնում նոր նշանակում: Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին», հայտարարեց Փաշինյանը: