Yelaket.am-ը գրել է՝
Ակնհայտ է, որ ՔՊ-ում տարաձայնություններ կան Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Ավագանու անդամներ Ալեն Սիմոնյանի և Զառա Բաթոյանի ֆեյսբուքյան էջերում վերջիններիս ընկերները գրում են. «Իմ քաղաքապետի թեկնածուն Ալեն Սիմանյանն է», «Իմ քաղաքապետի Թեկնածուն Զառա Բաթոյանն է»։ Այս ամենի ֆոնին իր տեղում իրեն ամուր է զգում Տարոն Մարգարյանն ու պետք է փաստել, որ գործող քաղաքապետն էլ ունի իր աջակիցների բանակը։ Հետաքրքիր ժամանակներ են ու նորից սկսվել է նյարդերի պայքարը։

ՃՈ տուգանքները չեղարկելը շատ մարդկանց մոտ դժգոհություն է առաջարել։ Քաղաքացիները, ովքեր պարտաճանաչ վճարել են տուգանքներն արդարացի բողոքում են։ Ինչո՞ւ պետք է մեկը վճարի, մյուսը՝ ոչ։ Կամ ինչու 1000 դոլարանոց մեքենա վարողի տոիգանքն էլ պետք է չեղարկվի նույնատիպ, 60.000 դոլարանոց մեքենայի վարորդի տուգանքն էլ։Իհարկե, որոշ զիջումներ անելը պետք է, բայց համատարած արված զիջումնդրը կբերեն «Բրյուս Ամենակարողը» ֆիլմի դրվագներից մեկին։

Երեկ Արմեն Աշոտյանը բողոքում էր Հ1-ից և ըստ նրա Հ1-ն իր հարցը չէր հնչեցրել ունդրանով կողմնակալ վերաբերմունք էր դրսևորել։ Այո, այո դուք չեք սխալվում Արմեն Աշոտյանը բողոքում էր Հ1-ից։ Այժմ դուք տեսել եք ամեն ինչ։