Կարո Եղնուկյանը կազատվի կալանքից 10 մլն դրամ գրավի դիմաց: Եղնուկյանի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոոցով փոխարինելու մասին:
Դատարանն այսօր որոշեց մերժել այս միջնոդրությունները: Փոխարենը որոշվեց գրավի կիրառումը ճանաչել կիրառելի և գրավի չափ սահամնել 10 մլն ՀՀ դրամը: Դատավորը հայտարարեց, որ սահմանված գրավի գումարը մուծված լինելու մասին ապացույցը ներկայացնելու դեպքում Եղնուկյանն անհապաղ ազատ կարձակվի կալանքից:
Այնուհետև դատավոր Արտուշ Գաբրիելյանը դիմելով Կարո Եղնուկյանին՝ ասաց, որ 10 մլն դրամ գրավի չափը որոշվել է՝ հաշվի առնելով Եղնուկյանի գույքային դրությունը և նրա հայտարարություններն այն մասին, որ պատրաստ են մի քանի միլիոն դրամ գրավի գումար վճարել: