«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։

Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։ «Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին։

««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»։ Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձե՞զ եք ավելի հարմար գտնում, թե՞ Էդմոն Մարուքյանին։ «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»։

Ոչ Էդմոնի՞ն։ «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին․ կնստենք սեղանի շուրջ և կորոշենք»։ Կլինի քվեարկություն, կոնսենսուսո՞վ, թե՞ քաղաքական որոշմամբ։

«Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով․ այդ ճանապարհով կգնանք»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: