Երեւանում, այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին եւ գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 17-ամյա Սերգեյ Մ.-ն ու 18-ամյա Ավագ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը եղել է Ավագ Ա.-ն, ով ուղեւորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։