Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա ավելի լուրջ: Վհուկների որսը սկսված է: Ընդ որում այնպիսի տպավորություն է, որ դատախազությունը արձագանքում է հիմնականում «աբիժնիկների» հոդվածներին: Եթե դատախազությունը չգիտի որտեղից սկսի, կարող եմ հուշել:

«Հայկական ժամանակ» թերթը և հայաստանյան այլ լրատվամիջոցներ բազմիցս անդրադարձել են վերջին 20 տարիների այն չինովնիկներին, որոնք այդ ընթացքում թալանել են Հայաստանը:

Ավելին, Հրանտ Բագրատյանը բազմիցս ասել է, որ Հայաստանի հարստության 70% գտնվում է 6 տասնյակ ընտանիքների ձեռքում: Ու երբ դատախազությունը չի նկատում այդ բոլորին հայտնի փաստերը, բայց միանգամից անդրադառնում է Հանրային հեռուստատեսության մասին գրված երկու նյութին, որը դեռ պետք է ապացուցել, միանգամից հիշում եմ նախկին իշխանությունների գործելաոճը, երբ մեծ «ակուլաներին» թողած իրավապահ մարմինները կաշառակերության մեջ մեղադրում էին ինչ-որ խեղճ բժշկի կամ հաշվապահի: Առայժմ այսքանը»: