Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը խոստանում է այսուհետ զբաղվել միայն բիզնեսով:

Այսօր՝ մայիսի 27-ին, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիրի մոտ լրագրողների դիտարկմանը, թե փոխվարչապետ Տրգրան Ավինյանը հայտարարել է, որ բիզնեսն ու քաղաքականությունն այսուհետ պետք է հստակ տարաջատվեն, ինքն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Սամվել Ալեքսանյանը պատասխանել է. «Դե անում ենք էլի»:

Իսկ ճշտող հարցին, թե հիմա արդեն միայն բիզնեսո՞վ է զբաղվելու, Ալեքսանյանը կարճ պատասխանեց. «Այո, այո»:

Մեր հարցին, թե արդյոք վայր է դնելու պատգամավորական մանդատը, Սամվել Ալեքսանյանը չպաասխանեց, ասաց՝ գնացինք:

Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այսօր տոն է:

Հիշեցնենք, որ գործարար պատգամավորը երկար ժամանակ պնդում էր, որ ինքը քաղաքականության մեջ է, բիզնես չունի, իսկ բիզնեսով իր կինն է զբաղվում: