Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին կատարվում Գոհաբանական մաղթանք:

Նշենք, որ գոհաբանական այս մաղթանքը Հայոց եկեղեցում հաստատվել է երջանկահիշատակ Գեւորգ 5-րդ կաողիկոսի կողմից Առաջին հանրապետության հիմնադրման տարիներին:

Հոգաբանական մաղթանքին ներկա են ՀՀ նախագահ ԱՐմեն Սարգսյան, Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ 100 տարի առաջ, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում եւ Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց եւ մահու ճակատամարտերում փայլուն եւ անհավանական հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ` կասեցնելով նրանց առաջխաղացումը:

Հաղթանակը հնարավորություն տվեց հայ ժողովրդին վերականգնել շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

Ցավոք, Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ եւ 1920թ. դեկտեմբերի 2-ին բռնազավթվեց բոլշեւիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից: