Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի հուշահամալիրին:

Հիշեցնենք, որ Սարդարապատում տեղի է ունենում «Հաղթական դար» հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված Առաջին Հանրապետության եւ Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակլին, որի ժամանակ հայկական զորքերը հետ են մղել թուրք նվաճողներին:

Ծաղկեպսակները դնելու արարողությունից հետո Կաթողիկոսն աղոթք ընթերցեց: