«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 30-ը ժամը 10.00-ը կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

1. Աջափնյակ վարչական շրջանի` Լուկաշին թաղամասի, Լուկաշին, Լուկաշինի 1, 2, 3, Գ. Զոհրապի, Չուխաջյան փողոցների, Հալաբյան փող. 25/2, 25/3. 25/4. 25/5 համարների,

2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Սիլիկյան թաղամասի, Հաղթանակ թաղ. 5-ից-18 փողոցների,

3. Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: