Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԿԳ նախարար պարոն Հարությունյան, քննությունները մոտենում են, որոնց անցկացնելու պատասխանատվությունը դրված է Գիտելիքների թեստավորման կենտրոնի վրա, որտեղից հեռացել են տնօրենն ու մի քանի կարևոր դիրք ունեցող մասնագետներ: Ինչո՞ւ չեք խոսում, թե ի՞նչ է այնտեղ կատարվում և արդյո՞ք առաջիկա քննությունների ընթացքը վտանգված չէ: Մեկ էլ մի հարց, ինչո՞վ կբացատրեք աշխատանքից ազատվելու դիմում գրելու վերաբերյալ ԳԹԿ-ի տնօրենին հեռախոսով արած առաջարկությանը, որի մասին հայտարարեց պարոն Իսպիրյանը, որքանո՞վ էր այն օրինական»: