ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:

«Ղեկավարվելով Պետական կառավարման համակարգի մարմինների մասին¦ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Տիգրան Ուլիխանյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է վարչապետի ստորագրած փաստաթղթում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Հայկ Սարգսյանը:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին¦ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայկ Սարգսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»,- ասված է համապատասխան որոշման տեքստում։

Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ է նշանակվել նաև Ալբերտ Աբգարյանը: