Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, մեկնաբանելով ավագանու նիստում ներառված 4 հարցերը, հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։

«Մենք բոյկոտում ենք»,-նշեց նա։

Սրան ի պատասխան Տարոն Մարգարյանը նկատեց․ «Օ՜հ, շատ մեծ բան ասեցիք»։

Իսկ մեկ այլ ելույթում Մարինա Խաչատրյանը կոչ արեց ցրել այդ ավագանին․ «Տարոն Մարգարյան, դուք էլ եք ոչ լեգիտիմ, այս ավագանին էլ է ոչ լեգիտիմ։ Այս ավագանին պետք է ցրել, եւ ես հույս ունեմ՝ դուք այդ արիությունը կունենաք, որ ցրեք այս ավագանին, իսկ դրսում քաղաքացիները բողոքներով ձեզ են սպասում։

Տարոն Մարգարյանն էլ նշեց․ «Հերիք է ցինիզմով զբաղվեք, ձեր գործով զբաղվեք»