«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Պաշտոնանկ կարվեն նաեւ տարբեր երկրներում պատվավոր հյուպատոսի պաշտոններ զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները, որոնց համար այդ ստատուսը որոշակի անձեռնմխելիություն է ապահովում:

Փաշինյանը որոշել է հետ չկանչել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, ինչպես նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում