Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամկետներում, այսօր խորհդրարանում ասաց արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը: «Ի՞նչ է նշանակում պատեհ ժամկետ: Դա նշանակում է, որ ՀՀ-ն և ԵՄ անդամ երկրներն իրենց կողմից ունեն գործողությունների ծրագրեր, որոնք պետք է իրականացնեն: Խոսքը վերաբերում է ռեադմիսիայի համաձայնագրերի կիրարկմանը, Հայաստանի պատրաստակամությանը՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին, խոսքը վերաբերում է նաև ԵՄ որոշ անդամներ երկրների կողմից, ես այստեղ անվանական չեմ հնչեցնի, համաձայնությանը՝ մեկնարկելու վիզայի ռեժիմը: Այստեղ ոչ անքան ԵՄ հանձնաժողովի խնդիրն է, որքան անդամ երկրների»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ հայկական կողմը հետամուտ է այս հարցում, և բոլոր առիթներով ՀՀ այցելած ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպմանը սա օրակարգային հարց է լինում: