Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում:

Համապատասխան գործողություններ են իրականացվել:

Միեւնույն ժամանակ մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Ոստիկանությունը այսուհետեւ էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին եւ օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետեւողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: