Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանի պաշտպանը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց: Պաշտպանը նաեւ 1 միլիոն գրավ առաջարկեց խափանման միջոցը փոխելու համար:

Նա նշեց, որ Աթոյանը 4-ամյա որդի ունի եւ տարեց ծնողներ, որոնք զրկվել են կերակրողից:

Բոլոր փաստաբաններն ու ամբաստանյալները միացան միջնորդությանը: Արտուշ Գաբրիելյանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի քիչ անց:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը: