Բոլորն հանքերում ստուգում է իրականացվելու եւ կապ չունի, թե դա ումն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հարցին, թե ստուգվելու են նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող հանքերը, նախարարը դրական պատասխան տվեց. «Ինչ կապ ունի, թե հանքն ումն է, որեւէ տարբերակում չի դրվելու»:

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի ստուգումները դադարեցվել են, Էդիկ Գրիգորյանը նշեց. «Այսօրվա դրությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի փորձաքննության գործընթացը դադարեցվել է նախքան այս ամեն ինչը: Քանի որ այնտեղ կային խնդիրներ, մենք դադարեցրել ենք: Ինչ կապ ունի ով է»:

Նախարարի խոսքով, շատ հաճախ խզվածք կա փորձաքննության եզրակացության եւ իրական գործունեություն ծավալելու միջեւ:Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարական է տվել ստուգումներ իրականացնել հանքարդյունաբերությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններում: