Գեղարքունիքի մարզում, այսօր՝ մայիսի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեւանի թերակղզում՝ ճանապարհին, ВАЗ 2107 մակնիշի 35 QN 445 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու՝ գլուխն ու դեմքն ամբողջովին ջնջխված դի։ Իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունը։