«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին:

Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից և երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, և իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր փաստաթղթեր պահանջել, որ կեռասի մի մասը սևացել է: Վերադարձի ժամանակ էլ մաքսակետի հերթափոխի պետ Արման Մկրտչյանը իրենից պահանջել է մաքսազերծել երկու հնամաշ անվադողերը, այն դեպքում, երբ դրանք եղել են իր բեռնատարում նաև Հայաստանից դուրս գալիս, որպես իր բեռնատարի պահեստային անվադողեր:

«Ե՞րբ պետք է հեղափոխությունը Երևանից հասնի մաքսատներ, որպեսզի մենք ազատվենք մաքսավորների ամենաթողությունից ու կամայականություններից: Իմ աչքի առաջ մի կնոջ ձեռքից խլեցին ձեթի տարան: Նա ընդամենը երկու աման ձեթ էր անցկացնում, իսկ մեկը նրանից խլեցին»,- պատմեց Աբրահամյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: