Կոտայքի մարզի խնդիրները ոչնչով չեն տարբերվում մյուս մարզերի խնդիրներից, չհաշված որոշ առանձնահատվություններ պայմանավորված քաղաքական իրողություններով եւ ինչ-ինչ գործոններով: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, ով այսօրվա կառավարության նիստում կնշանակվի Կոտայքի մարզպետ:

«Առաջին քայլը մարզի խնդիրների մասին մարզի այսօրվա խնդիրներից տեղեկանալն է, ծանոթանալը այն գործընթացներին, որոնք կամ կատարվել եւ արդյունքի չեն բերել, կամ պարզապես քաղաքական կամքի բացակայությունից կատարվող չեն կատարվել: Այդ ամբողջ կոմպլեքսի մեջ պետք է նայենք մեր անելիքները:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ անդրադառնաք նախկին մարզպետի գործունեությանը, ուսումնասիերք եւ չարաշահումներ հայտնաբերեք, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, բայց մարզում առկա քաղաքական իրավիճակից ենելով, որպեսզի համադրենք մեր քաղաքական կուրսը, կենտրոնական իշխանությունների ծրագիրը պրոյեկտենք մեր մարզում, բնականաբար, կլինեն նաեւ ինչ-որ երեւույթներ, ՏԻՄ-երի հետ կապված բացթողումներ»:

Նր ախոսքով, այն ՏԻՄ-երի ներկայացուցիչները, որոնք 3-4 շրջան ղեկավարում են համայնքներ եւ այդ համայնքները ոչնչով չեն տարբերվում մյուս համայնքներից, այդ համայնքապետերի հետ պետք է որոշակի աշխատանք տարվի, կամ իրենց հետ հետագա աշտոնավարման նպատակահարմարությունը քննարկվի:

Դիտարկմանը, որ Կոտայքի մարզը միշտ եղել է ԲՀԿ-ի վերահսկողության տակ, ինչպե՞ս է հաղթահարելու Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը եւ իր հեղինակությունը հաստատելու, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Իմ թիվ մեկ առաջնահերթությունը լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Երբ մարզի բնակիչն իրեն զգա Հայաստանի իրավատեր քաղաքացի, բոլոր խնդիրները իրավական պետության շրջանակներում կլուծվի»:

Նշենք, որ Կոտայքի մարզպետն այսօր Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը: