Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետ է նշանակվելու ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը:

Հրանտ Մարգարյանը Վանաձորի ավագանու անդամ է, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում եղել է ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն:

Նշենք, որ այսօրվա նիստում Արագածոտնի մարզպետ կնշանակվի դաշնակցական Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Նոր Կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։