Ազատության հրապարակում էին բազմաթիվ երեխաներ, ոչ միայն մայրաքաղաքից, այլև՝ մարզերից: Տոնական տրամադրությունն ապահովում էր ոստիկանության զորքերի նվագախումբը: Երգում ու պարում էին ոստիկանության մշակույթի տան սաները:Ոստիկանության անչափահասների գործերով տեսուչները նվերներ բաժանեցին երեխաներին, ճանապարհային ոստիկանները ցույց տվեցին ծառայողական մեքենաներն ու մոտոցիկլետները, նվիրեցին լուսանդրադարձիչ թևնոցներ:Հեռվում կանգնած էր ոստիկանության հատուկ տեխնիկան: Եվ մեկ էլ հանկարծ որոշվեց՝ գործարկել ջրցան մեքենան: