«Փաստ» օրաթերթը գրում է. «Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ Բադեյանը նախորդ տարի «զրկվել» է իր երեք անշարժ գույքից: Մի բնակարանը վաճառել է 72 միլիոն 540 հազար դրամով, իսկ մյուս բնակարանն ու առանձնատունը օտարվել են, բայց հայտարարագրում նշված չէ, թե որքանով:

Պաշտոնյան ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 1 միլիոն 678 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 198 հազար եվրո ու 200 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 36 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձից, 18 միլիոն 476 հազար դրամ շահաբաժնից ու 105 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում