Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակին, հարուցված քրեական գործին։

«Երեք օր էր, ինչ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը փորձում էր հանդիպել Երիտասարդական հիմնադրամի տնօրենի հետ: Առաջին օրը նա ասել էր, որ չի կարող գալ, հետո «հիվանդացել էր», իսկ հիմա պարզվում է՝ քրեական գործ է հարուցվել, այն էլ՝ Կարեն Ավագյանի դիմումով: +326 000 000 միլիոն դրամ:

Տնօրենին էլ կոչ եմ անում դուխով համագործակցել քննության հետ և չթաքցնել ոչինչ», - գրել է ԿԳ նախարարը:

Դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ