Տարիներ շարունակ Հայաստանում արմատներ գցած տարբեր հեղինակություններ և օլիգարխներ ժամանակի ընթացքում իրենց համար ստեղծել են ուժային մի համակարգ, որը թույլ է տալիս իրենց կարծել, թե կարող են պահանջների լեզվով խոսեն պետության հետ։

Հիմա, միայն սիրո առկայությամբ այդ ուժը կոտրելը գրեթե անհնար է, քանի որ իրենք էլ լավ գիտակցում են, որ պետք են իշխանությանը։ Դրա համար, երբ օլիգարխին բերման են ենթարկում ԱԱԾ, կառավարության կողմից պետք է կոնկրետ պահանջներ թելադրվի և պարտադրվի, որ դա անպայման կատարեն։

Ու իմ կարծիքով արդեն ժամանակն է, որ սելֆիները ու բարի հեղափոխականի կերպարը մի կողմ դնել ու լուրջ գործին կպնել։ Թե չէ, հիմա որ ամեն բնագավառում մի քանի բարձր դիրք զբաղեցնող ֆիրմաներ որոշեն, որ իրենք այնքան կան, որ կարող են պետությանը մարտահրավեր նետեն, վերջում էլի շարքային քաղաքացին է տուժելու։ Ճիշտ է աշխատելու ժամանակ դեռ կա, բայց օգտագործեք այդ ժամանակը , փոխելու շատ, ահռելի բաներ կան, որոնք մի քանի ամսում փոխել անհնար է։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան