ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ:

Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էին Շիրակ Թորոսյանը եւ Արթուր Գեւորգյան: Վերջինս ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի փեսան է:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունը 105 հոգանոց խորհրդարանում ուներ 58 անդամ, այսօր արդեն, փաստորեն, ունի 55 անդամ: